Իտալական «Աթլետիկ Պալերմո» ակումբի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները, որոնք վերջերս նվաճել են Սերիա D-ի ուղեգիրը, իրենց հովանավոր Escort Advisor կայքից ստացել են յուրօրինակ նվեր՝ կայքի պրեմիում բաժանորդագրություն՝ ողջ կյանքի համար։
Escort Advisor-ը աջակցում է թիմին 2024 թվականից։ Կիրակի օրը խաղացողներին և մարզչական կազմին հանձնվել է մեծ ծրար՝ «Ապրե՛ք, տղե՛րք։ Ձեզ համար նվեր ունենք» գրությամբ։
Ակումբի նախագահ Գաետանո Կոնտեն նշել է.
«2016-ից երազում էի ակումբը Սերիա D բարձրացնելու մասին։ Escort Advisor-ը վերջին մեկուկես տարում մշտապես մեր կողքին է եղել։ Խաղացողների ուրախությունն ու զարմանքը նվերն ստանալիս այս մրցաշրջանի ամենավառ հիշողություններից է»։
Escort Advisor-ի գլխավոր տնօրեն Մայք Մոռրան ավելացրել է.
«Ցանկացանք յուրովի նշել այս նվաճումը։ Հպարտ ենք, որ աջակցել ենք թիմին այս պատմական մրցաշրջանում։ Այժմ խաղացողներն ու մարզչական կազմը կարող են անսահմանափակ օգտվել մեր կայքի բովանդակությունից՝ մի փոքր խրախուսանքով»։
Պրեմիում բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս առանց սահմանափակումների դիտել կայքի բոլոր նյութերն ու պրոֆիլները։ Խաղացողները ոգևորությամբ են ընդունել նվերը։