Իտալական «Ատալանտա» ակումբի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է իր ապագայի մասին։
Բերգամոյի թիմի մարզիչը պաշտոնը զբաղեցնում է արդեն 9 տարի։
«Մենք կքննարկենք դա, երբ և եթե հասնենք մեր նպատակին։ Ես երբեք չեմ ասել, որ կհեռանամ։
Ավելի շուտ ես ասել եմ , որ չի երկարաձգի պայմանագիրը, և սրանք երկու տարբեր բաներ են։ Մեր նպատակն այժմ Չեմպիոնների լիգա դուրս գալն է», — մասնագետի խոսքերն է մեջբերում Sky-ը։
Իտալիայի առաջնության 34 տուրերի արդյունքներով Գասպերինիի թիմը 65 միավորով երրորդ տեղում է։