Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Ուրարտուն» Գյումրիում մրցել է «Շիրակի» հետ և ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտել հանդիպումը։
Խաղի հաշիվը բացվել է միայն 84-րդ րոպեին, երբ երևանյան թիմի կազմում մրցակցի դարպասը գրավել է Բրունո Միշելը։ 2 րոպե անց Ռուդիկ Մկրտչյանը հավասարեցրել է հաշիվը։
Դմիտրի Գունկոյի թիմը 52 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Շիրակը» 29 միավորով 7-րդ տեղում է։
ՀՊԼ մրցաշարային աղյուսակը 28-րդ տուրից հետո՝