Նեյմարը վերադարձավ «Սանթոս» և հասցրեց մի քանի հանդիպում անցկացնել հարազատ թիմում, երբ կրկին վնասվածք ստացավ։ Վինգերի պայմանագիրը նույնպես մշտական չէ և ավարտվում է հունիսին։ Բայց հավանականություն կա, որ նա կմնա թիմում։
«Սանթոսի» նախագահ Մարսելո Տեյշեյրան ասել է, որ հավանականություն կա, որ կողմերը կերկարաձգեն համագործակցությունը մինչև գալիք Աշխարհի առաջնությունը։
«Ելնելով այն ամենից, ինչ մենք քննարկել ենք, շատ մեծ հավանականություն կա, որ եթե նա ցանկանա, և եթե ակումբը ցանկանա, մենք կերկարաձգենք պայմանագիրը, որպեսզի նա մնա մինչև հաջորդ տարվա Աշխարհի առաջնությունը: Սա մեծ նախագիծ է, այն տևում է վեց ամիս, և հաշվի առնելով ներկա իրավիճակը և այն ամենը, ինչ կատարվում է, պայմանագիրը երկարաձգելու հավանականությունը շատ մեծ է:
Նախագիծ կա, այս աշխատանքը կախված չէ նրանից, թե նա հանդես կգա, թե չէ… Մենք իսկապես պետք է վերլուծենք ու հաշվարկենք նախագիծը, Նեյմարի մնալու շարունակականությունը, օգուտն ու առավելությունը»,- ասել է Տեյշեյրան TV Globo-ին։