Մյունխենի «Բավարիան» որոշել է վաճառել թիմի խաղացողներից մեկին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին դժգոհ է կիսապաշտպան Ժոաու Պալհինյայից։ Բելգիացի մասնագետը կարծում է, որ 29-ամյա պորտուգալացին չի համապատասխանում իր խաղային համակարգին։
Նշվում է, որ «Բավարիան» ակնկալում է վերադարձնել Պալհինյայի տրանսֆերի վրա ծախսված միջոցների մի մասը։ Նախորդ տարի մյունխենցիները այս ֆուտբոլիստի համար «Ֆուլհեմին» վճարել էին 51 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Պալհինյան «Բավարիայի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։