Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի կարողանա օգնել իր թիմին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մկանաթելերի պատռվելուց հետո դարպասապահը շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Նոյերը, հավանաբար, բաց կթողնի նաև Գերմանիայի առաջնության «Հայդենհայմի» դեմ հաջորդ հանդիպումը, նշել է աղբյուրը։
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա դարպասապահը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 33 հանդիպման, որոնցից 18-ում անառիկ է պահել սեփական դարպասը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ինտեր» – «Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։