Յուսուա Կիմիխը խոսել է «Բավարիայի» վերջին արդյունքների մասին. ավելի վաղ մյունխենյան թիմը Բունդեսլիգայում ոչ-ոքի էր գրանցել «Բորուսիայի» հետ (2:2), իսկ Չեմպիոնների լիգայում պարտվել էր «Ինտերին»:
«Այն, ինչ ինձ հիմա ամենաշատն է նյարդայնացնում, այն է, որ մենք գրեթե միշտ ավելի լավ թիմ ենք խաղադաշտում, բայց դա չի արտացոլվում արդյունքների վրա:
Մենք պետք է ավելի հասուն ու արդյունավետ լինենք։
Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, շատ լավ հնարավորություններ ենք ստեղծում, բայց չենք օգտվում դրանցից»,- մեջբերում է «Բավարիայի» կիսապաշտպանին Bayern & Germany-ն։