Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենը կարող է շուտով փոխել ակումբային գրանցումը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդներ՝ Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հյոյսենն արդեն իսկ իր ընտրությունը կատարել է հօգուտ «արքայական» ակումբի։ Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 50-60 միլիոն եվրո։
Նշվում է, որ «Ռեալը» արդեն սկսել է բանակցությունները թե՛ ֆուտբոլիստի ներկայացուցիչների, թե՛ «Բորնմութի» ղեկավարության հետ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հյոյսենը մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։