ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն Աստանայում հյուրընկալվել է Ղազախստանին և դժվարին պայքարում 2:3 հաշվով պարտություն կրել:
Առաջին խաղակեսում կողմերը գոլերով աչքի չընկան։ Երկրորդ կեսի սկզբում Ղազախստանը ստացավ երկու գոլի առավելություն, սակայն Նարինե Դավթյանի դուբլի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ 71-րդ րոպեին Ղազախստանը նորից հաշվի մեջ ստացավ առավելություն` 3:2։ Խաղն այդպես էլ ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով։
C3 խմբում Կանանց Հայաստանի հավաքականն անցկացրած չորս խաղերից հետո իր ակտիվում ունի 6 միավոր և երրորդ տեղում է։ Առաջատարները 7-ական միավոր ունեցող Լյուքսեմբուրգի և Ղազախստանի ընտրանիներն են։
Ղազախստան – Հայաստան՝ 3:2 (0:0)
Աստանա, Աստանա Արենա
Մրցավար՝ Սաբինա Բոլիչ (Խորվաթիա)
Գոլերը՝ Ամինա Բիբոսինովա 48′, 55′, Այգերիմ Այտիմովա 71’ (Ղազախստան), Նարինե Դավթյան 63’, 66’ (Հայաստան)