«Նոան» երեկ կայացած «Շիրակի» հետ հանդիպման 11-մետրանոց հարվածների դրվագների տեսաշար է հրապարակել։ Հիշեցնենք, որ այս հանդիպմանը գյումրեցիների դարպասին երեք 11 մետրանոց հարված էր նշանակվել, որոնցից երկուսը կարողացել է հետ մղել թիմի դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։
«Նոան» յուրաքանչյուր խաղի ընթացքում սեփական նկարահանում է իրականացնում սպորտային վերլուծության նպատակով: Փաստերով ներկայացնում ենք երեկվա՝ «Շիրակ»–«Նոա» հանդիպման 11-մետրանոց հարվածների դրվագների մեր տեսաշարը, որը ներառում է ինչպես մեր տեսախցիկներից ստացված, այնպես էլ՝ պաշտոնական հեռարձակման կադրերը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ: