Մյունխենի «Բավարիան» չի երկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների երկու փուլից հետո կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։
35-ամյա Մյուլերի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Բավարիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Թոմասը մյունխենյան գրանդի համակարգում է 2000 թվականից։