Մյունխենի «Բավարիայի» նախկին եզրային Ֆրանկ Ռիբերին պատմել է, որ կարիերայի ավարտից հետո կարող էր կորցնել ոտքը:
«Ես վատ վարակ ունեի, որը խժռում էր ինձ: Երկու ամիս դեղահաբեր էի խմում, բայց վարակը շարունակում էր ինձ խժռել: Այնքան վատ էր ամեն ինչ, որ ոտքիս վրա անցքեր կային: Ստաֆիլոկոկային վարակ էի ստացել և 12 օր անցկացրի Ավստրիայի հիվանդանոցներից մեկի շտապօգնության սենյակում: Ես շատ էի վախեցել: Ոտքս կարող էին կտրել»,- ասել է Ռիբերին:
Հիշեցնենք, որ Ռիբերին «Բավարիա» է տեղափոխվել 2007 թվականի ամռանը «Մարսելից» և գերմանական ակումբում հանդես է եկել մինչև 2019 թվականի ամառը: Ընդհանուր առմամբ, Ֆրանկը բավարացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 425 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 177 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, մյունխենյան ակումբի կազմում ֆրանսիացին մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Բունդեսլիգայի գավաթը, ինը անգամ Բունդեսլիգան, վեց անգամ Գերմանիայի գավաթը և չորս անգամ Գերմանիայի Սուպերգավաթը։