«Ռոմայի» ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը մեկնաբանել է 90+3-րդ րոպեին իր հաղթական գոլը «Ատլետիկի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (2:1). Նշենք, որ Շոմուրոդովը փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին։
«Գլխավորը հաղթելն է, ոչ թե գոլ խփելը։ Չեք կարող հանգստանալ: Առջևում դեռ պատասխան հանդիպում կա, բայց մենք հանգիստ ենք։ Պետք է ճիշտ տրամադրվածությամբ պատրաստվենք Բիլբաոյում կայանալիք արտագնա հանդիպմանը։ Եվ մենք պետք է խաղանք հաղթելու համար»,- Շոմուրոդովի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եվրոպայի լիգայի «Աթլետիկ Բիլբաո»-«Ռոմա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին Բիլբաոյի «Սան Մամես Բարիա» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին: