Եվրոպա լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Պորտուն» «Դրագաոյում» ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ (1:1):
Հանդիպման հաշիվը 45+5-րդ րոպեին բացեց հռոմեացիների պաշտպան Զեկի Չելիկը։ Տանտերերը հաշվի հավասարակշռությունը վերականգնեցին 67-րդ րոպեին՝ Ֆրանսիշկու Մոուրայի խփած գոլի շնորհիվ (1:1):
«Ջալորոսիները» հանդիպման վերջնամասում (72-րդ րոպեից) մնացին 10 հոգով, քանի որ Բրայան Կրիստանտեն երկրորդ դեղին քարտից հետո հեռացվեց խաղադաշտից։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից՝ փետրվարի 20-ին։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցեվեցին հետևյալ հաշիվները․
«ԱԶ Ալկմար» – «Գալաթասարայ» — 4։1
«Տվենտե» – «Բուդյո-Գլիմտ» — 1։1
ՊԱՕԿ – ՖԿՍԲ — 1։2