«Միլանի» շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը տեղափոխվել է «Նապոլի»։ Այս մասին հայտնում է նեապոլյան ակումբի պաշտոնական կայքը։
ֆուտբոլիստն ակումբին միացել է վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ «Նապոլին» վարձակալության ժամկետի ավարտից հետո Շվեյցարիայի հավաքականի խաղացողին գնելու տարբերակ ունի։
24-ամյա Օկաֆորը միացել է «Միլանին» 2023 թվականի ամռանը ավստրիական «Զալցբուրգից»։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «ռոսոներիների» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: