Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան կշարունակի իր աշխատանքը թուրինյան թիմում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է վստահել Մոտային։ Ակումբը գիտեր, որ երիտասարդ մասնագետին նշանակումից հետո ժամանակ է պետք։
Հիշեցնենք, որ Տիագո Մոտան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Նախկինում մասնագետը գլխավորել է «Բոլոնիան»։
22 տուրից հետո թուրինյան թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 37 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։