Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Պարմային»:
Հանդիպման հաշիվը բացել է հյուրերի հարձակվող Մատեո Կանչելյերին։ 38-րդ րոպեին տանտերերը 11 մետրանոցով հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը։ «Պարման» կրկին առաջ անցավ հաշվի մեջ Էնրիկո Դել Պրատոյի՝ 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: «Միլանը» կարողացավ հաղթանակ կորզել՝ խաղավերջում երկու գոլ խփելով։ 90+2-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տիջանի Ռեյնդերսը, իսկ երեք րոպե անց հաղթական գոլը խփեց Սամուել Չուկվուզեն։
Մրցաշարային աղյուսակը՝