Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Միայն Նաիրը չէ, որ ունի Եվրոպա տեղափոխվելու ցանկություն։ Շատ ռուս տղաներ են դա երազում։ Եթե այս ձմեռ ամեն ինչ հաջող ընթանա, «Լոկոմոտիվը» կհայտնի այդ մասին»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրեր Թիկնիզյանի հանդեպ տարբեր եվրոպական ակումբների հետաքրքրության մասին: Ինքը՝ Նաիրը, հաստատել էր իսպանական «Սևիլիայի» հետաքրքրությունը:
Հեղինակավոր Transfermarkt պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: