«Բորնմուտի» պաշտպան Մաքս Աարոնսը վարձավճարով տեղափոխվել է «Վալենսիա», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա անգլիացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Իսպանական ակումբը կարող է ամբողջական տրանսֆերը գնել վարձակալության ժամկետի ավարտից հետո։
Այս մրցաշրջանում Աարոնսը չորս հանդիպում է անցկացրել «Բորնմուտի» կազմում։