«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է բրազիլական «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի՝ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Մենք չենք կարող խոսել Նեյմարի մասին, քանի որ ոչինչ չունենք: Նա, իհարկե, հիանալի խաղացող է: Աշխարհի յուրաքանչյուր մարզիչ կցանկանար, որ Նեյմարն իր թիմում լինի, բայց դուք գիտեք MLS-ի կանոնները աշխատավարձի շեմի վերաբերյալ: Այս պահին մենք հնարավորություն չունենք (նեյմարին ձեռք բերել)»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Իր կարիերայի ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Սանթոսում», «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում: Նեյմարն իր հանդիպումների մեծ մասն անցկացրել է «Սանթոսի» կազմում։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 225 խաղ՝ դառնալով 136 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։