Դեկտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ պահպանել է իր դիրքը և շարունակում է զբաղեցնել 100-րդ հորիզոնականը։
Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Իրենց տեղերը պահպանել են նաև առաջատար տասնյակի բոլոր մյուս ազգային ընտրանիները։
1․ Արգենտինա
2․ Ֆրանսիա
3․ Իսպանիա
4․ Անգլիա
5․ Բրազիլիա
6․ Բելգիա
7․ Նիդերլանդներ
8․ Պորտուգալիա
9․ Կոլումբիա
10․ Իտալիա
68․ Վրաստան
100․ Հայաստան