ՈւԵՖԱ-ն իր պաշոնական կայքում հրապարակել է 2025 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը։ Այսպիսով, գավաթի համար հանդիպումը կկայանա Ուդինեում (Իտալիա) «Ֆրիուլի» մարզադաշտում։
Նշենք, որ հենց այս մարզադաշտում է կայացել Եվրո-2019-ի երիտասարդական թիմերի եզրափակիչը։ Այս մարզադաշտում է հնդես գալիս իտալական «Ուդինեզե» ակումբը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում միմյանց դեմ են մրցում Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթողները։
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի առաջին հաղթողը Ամստերդամի «Այաքսն» է, իսկ գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։