Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը փորձնական կազմով մասնակցում է Բաթումիում ընթացող միջազգային մրցաշարին:
Արեգ Վաթյանի գլխավորությամբ թիմը երկրորդ խաղում 71:65 հաշվով հաղթել է «Փոթի» թիմին:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 55:75 հաշվով պարտվել է «Տրաբզոնսպորին», իսկ վաղը՝ դեկտեմբերի 15-ին, թիմը մրցելու է «Բաթումիի» հետ: