ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունում է Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։
Առաջին խաղակեսի վերջնամասում մրցակիցը լուրջ սպառնալիք ներկայացրեց «Նոայի» դարպասին․ «Վիկինգուրի» հարձակվող Ինգիմունդարսոնի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։