Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։
Դուբլ ձևակերպեց Ջեյմս Մեդիսոնը, մեկական անգամ աչքի ընկան Պեդրո Պորոն և Բրենան Ջոնսոնը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը բոլոր մրցաշարերում։ Հարկ է նշել, որ պարտությունների շարքը սկսվել էր հենց «Տոտենհեմի» հետ գավաթային (1:2) խաղից։
Սա նաև հակառեկորդ է Խոսեպ Գվարդիոլայի կարիերայում։ Իսպանացի մասնագետը երբեք չէր պարտվել 5 խաղ անընդմեջ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․