Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում «Նոայի» նկատմամբ 8:0 հաշվով հաղթանակից հետո Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Թոսին Ադարաբիոյոն կիսվել է իր տպավորություններով։
Նշենք, որ Թոսինն այդ խաղում իր առաջին գոլն էր գրանցել «Չելսիի» խաղաշապիկով։
«Հրաշալի հանդիպում ստացվեց, ավարտեցինք այն դրական նոտայով՝ պահպանելով «չոր» հաշիվ։ Կենտրոնացված էինք, այդ իսկ պատճառով խաղի վերջում գոլ բաց չթողեցինք։ Վաղուց էի մտածում գոլ խփելու մասին և անչափ ուրախ եմ, որ կարողացա դա այսօր անել։
Թիմը խաղի ընթացքում տեմպը չէր թուլացնում։ Շարունակում էինք ճնշում գործադրել։ Չեմ լսել, որ երկրպագուները 10 գոլ են պահանջել։ 10 գոլ չխփեցինք, բայց լավ արդյունք ցույց տվեցինք։ Ձգտում էինք անթերի խաղի և հասանք դրան։ Վաղուց չէր ստացվում դարպասն անառիկ պահել»,- ասել է 27-ամյա պաշտպանը TNT Sports 1-ին տված հարցազրույցում։