«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն այս պահին թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են։
Նրանք ունեն 14 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով։
Լավագույն եռյակը եզրափակում է «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը, 4-րդ տեղում Ռաֆինյան է «Բարսելոնայից»։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ․
1-2․ Ռոբերտ Լևանդովսկի․ «Բարսելոնա» — 14 միավոր (12 գոլ + 2 գոլային փոխանցում)
1-2․ Հարի Քեյն․ «Բավարիա» — 14 միավոր (8 գոլ + 6 գոլային փոխանցում)
3․ Օմար Մարմուշ․ «Այնտրախտ» — 13 միավոր (9 գոլ + 4 գոլային փոխանցում)
4․ Ռաֆինյա․ «Բարսելոնա» — 12 միավոր (5 գոլ + 7 գոլային փոխանցում)
5-6․ Քոուլ Պալմեր․ «Չելսի» — 11 միավոր (6 գոլ + 5 գոլային փոխանցում)
5-6․ Վինիսիուս․ «Ռեալ» — 11 միավոր (5 գոլ + 6 գոլային փոխանցում)
7-11․ Էրլինգ Հոլանդ․ «Մանչեսթեր Սիթի» — 10 միավոր (10 գոլ)
7-11․ Մարկուս Թյուրամ․ «Ինտեր» — 10 միավոր (7 գոլ + 3 գոլային փոխանցում)
7-11․ Մատեո Ռետեգի․ «Ատալանտա» — 10 միավոր (8 գոլ + 2 գոլային փոխանցում)
7-11․ Մոհամեդ Սալահ․ «Լիվերպուլ» — 10 միավոր (5 գոլ + 5 գոլային փոխանցում)
7-11․ Լամին Յամալ․ «Բարսելոնա» — 10 միավոր (4 գոլ + 6 գոլային փոխանցում)