«Արարատի» պաշտպան Սանդրո Տրեմուլեն երկրորդ ամբողջական խաղն է անցկացրել Մադագասկարի ազգային հավաքականի կազմում: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մադագասկարցիները Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի խաղում 0:1 հաշվով պարտվել են Գամբիային:
Տրեմուլեն արդեն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կվերադառնա ակումբ և կպատրաստվի Fastex Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերին: