Բրազիլական «Կորինտիանսը» կարող է վաղաժամ խզել պայմանագիրը թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ։ Այս մասին հայտնում է Esportes da Sorte-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը շուտով կարող է կորցնել խոշոր հովանավորին, որը մեղադրվում է օրենքը խախտելու մեջ։ Հենց այս հովանավորի շնորհիվ էր ակումբը վճարում Դեպայի աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Մեմֆիսը «Կորինտիանս» է տեղափոխվել ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից» ազատ գործակալի կարգավիճակով։ Այժմ 30-ամյա հոլանդացին Բրազիլիայի առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։