«Սանտոսի» հարձակվող Նեյմարն անցկացրել է իր առաջին հանդիպումը 2026 թվականին։
Պաուլիստա լիգայի շրջանակում կայացած խաղում «Սանտոսը» 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Վելո Կլուբի» նկատմամբ։ Վնասվածքից ապաքինված բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո։ Խաղալով 45 րոպե՝ նա աչքի է ընկել գոլային փոխանցումով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Նեյմարը մենիսկի վնասվածքի պատճառով վիրահատվել էր։ Հարցազրույցներից մեկում հարձակվողը խոստովանել էր, որ նպատակ ունի լիովին վերականգնվել մինչև 2026 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկը և հանդես գալ Բրազիլիայի հավաքականի կազմում։




























































