«Պրեսթոնը» հայտարարություն է տարածել, որում ընդունել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) անկախ կարգավորող հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ չեռնոգորացի հարձակվող Միլուտին Օսմայիչը որակազրկվել է ութ խաղով՝ «Բլեքբերնի» դեմ խաղի ժամանակ ագրեսիվ վարք դրսևորելու համար:
«Պրեսթոնի» և «Բլեքբերնի» միջև Չեմփիոնշիփի խաղը կայացել է սեպտեմբերի 22-ին և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Խաղի վերջում «Բլեքբերնի» խաղացող Օուեն Բեքը կարմիր քարտ է ստացել «Պրեսթոնի» կիսապաշտպան Դուեյն Հոլմսի հանդեպ կոպիտ խաղի համար։
Օսմայիչը հարձակվել է Բեքի վրա և կծել նրան մեջքի վերին հատվածից։ Բեքը ցույց է տվել մրցավարին կծվածքի հետքերը, իսկ վերջինս Օսմայիչին զգուշացրել է դեղին քարտով։ Խաղից հետո FA-ն սկսել է հետաքննություն չեռնոգորացի ֆուտբոլիստի դեմ։
«Պրեսթոնի» մամուլի ծառայության հաղորդմամբ, Օսմայիչը «խոստովանել է ագրեսիվ վարքագծի ակտը»: Բացի որակազրկումից, ֆուտբոլիստը կվճարի 15,000 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 19,000 ԱՄՆ դոլար) տուգանք։
🚨🚨| OFFICIAL: Preston North End’s Milutin Osmajić has received an 8-match suspension and a £15,000 fine for biting an opponent in an act of violent conduct.
— CentreGoals. (@centregoals) October 4, 2024