Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» հաջող մեկնարկեց նախամրցաշրջանային փուլում՝ հաղթելով Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Պրեսթոնին» (3:1)։
Մերսիսայդցիների կազմում գոլերով աչքի ընկան Քոնոր Բրեդլին, Դարվին Նունյեսը և Կոդի Գակպոն։ Տանտերերի միակ գոլը խփեց Լիամ Լինդսին։
«Կարմիրների» կազմում նորամուտը նշեցին Ժերեմի Ֆրիմպոնգը, Գեորգի Մամարդաշվիլին և Միլոշ Կերկեզը։ «Լիվերպուլի» հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ իտալական «Միլանի» հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։




























































