Հոկեյի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Յակուշևը Матч ТВ-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մեծ մարզիկ է, ով մեծ հարգանք է վայելում բոլորի շրջանում։
«Անձամբ ճանաչում եմ Նիկիտա Պավլովիչին։ Նա անվանի մարզիկ է և մեծ մարդ։ Նա շատ բան է արել ոչ միայն «Սպարտակի», այլև ողջ հայրենական ֆուտբոլի համար։ Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի հետ հաղթել է Օլիմպիական խաղերում, իսկ «Արարատի» հետ երկրի չեմպիոն է դարձել արդեն որպես գլխավոր մարզիչ։
Սիմոնյանն ամբողջ Խորհրդային Միության սիրելին է: Նույնիսկ «Սպարտակի» հակառակորդ «Դինամոյի» և ԲԿՄԱ-ի երկրպագուները երբեք նրա մասին վատ խոսք չեն ասել։ Նիկիտա Պավլովիչին հարգում են, նա շատ պարկեշտ մարդ է: Շատ մեծ արժեք ունի այն, որ նա իր ամբողջ ֆուտբոլային կարիերան գրեթե մեկ ակումբում է անցկացրել՝ «Սպարտակում»։ Ցանկանում եմ շնորհավորել Նիկիտա Պավլովիչին այս նշանակալից իրադարձության առթիվ և մաղթել նրան առողջություն»,- Յակուշևի խոսքն է մեջբերում Матч ТВ-ին։
«Սպարտակը» սեպտեմբերի վերջում մեծարել էր 97-ամյա Սիմոնյանին ակումբում՝ իր 75-ամյակի նորամուտի առթիվ։ Սիմոնյանը «Սպարտակի» կազմում դարձել է 160 գոլի հեղինակ, դարձել երկրի քառակի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ հաղթանակ տարել Գավաթում։ Նիկիտա Սիմոնյանը, արդեն որպես մարզիչ, երկու անգամ «Սպարտակին» դարձրել է ԽՍՀՄ առաջնության չեմպիոն և եռակի գավաթակիր։ Սիմոնյանն «Արարատի» հետ նույնպես դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Պավլովիչը նաև 1956թ․ օլիմպիական չեմպիոն է ԽՍՀՄ հավաքականի կազմում։