Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կայացավ մոսկովյան դերբին «Լոկոմոտիվի» և «Սպարտակի» մասնակցությամբ: Խաղն ավարտվեց «երկաթգծայինների» հաղթանակով՝ 3:1:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ով փոխարինման դուրս եկավ 88-րդ րոպեին: Մեր ընտրանու մյուս խաղացողը՝ Նաիր Տիկնիզյանը մնաց պահեստայինների նստարանին: Վերջինս վնասվածք էր ստացել «Լոկոմոտիվի» նախորդ խաղում:
Այսպիսով, «Լոկոմոտիվը» 24 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 16 միավորով 6-րդ տեղում է: