«Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն շուտով կներկայացվի որպես «Բարսելոնայի» խաղացող, հայտնում է RadioMarca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Իսպանիայի հավաքականի խաղացողի համար «Կապտանռնագույնները» գերմանական ակումբին կվճարեն 55 միլիոն եվրո ու ևս 7 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Օլմոն երեկ՝ օգոստոսի 6-ին իր գործակալի և հոր հետ վայրէջք է կատարել Բարսելոնայում: Օգոստոսի 8-ին կատալոնական ակումբում նախատեսված է 26-ամյա խաղացողի բուժզննումը, իսկ օգոստոսի 9-ին, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, «Բարսելոնան» կարող է պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին։
Դանի Օլմոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 148 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։