Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում ընդունել էր Մինսկի «Դինամոյին»։ Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի պարտությամբ 0-1 հաշվով։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել բելառուսական թիմի մարզիչ Վադիմ Սկիպչենկոն։
«Ուրախ ենք հաղթանակի համար։ Համառ պայքար էր ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղում։ Մեկ սխալի արժեքը շատ թանկ էր։ Մեր ֆիզիկական պատրաստվածությունն իր դերը խաղացը։ Այդ ամենին նպաստեց նաև այն, որ մեր առաջնությունն ընթացքի մեջ է։
Մեր բախտը բերեց, երբ «Փյունիկի» ֆուտբոլիստի հարվածը դիպավ դարպասաձողին»»,- ասել է Սկրիպչենկոն հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։ «Փյունիկը» եվրագավթներում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում։
























































