Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է Ռումինիայի հավաքականի հետ խաղում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2-րդ տուրում իր թիմի հաղթանակը:
«Մենք խաղացինք նույն սխեմայով, ինչ Սլովակիայի դեմ։ Տիլեմանսը ֆանտաստիկ լավ հանդես եկավ, ինչպես բոլորը:
Մենք ուրախ ենք, որ վաստակեցինք այս երեք միավորը, և հիմա կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Մենք բարձր ճնշում էինք գործադրում և փորձում էինք վերցնել գնդակը:
Ռումինիան սիրում է վերահսկել խաղը։ Նրանց դեմ հեշտ չէ, բայց մենք լավ բնավորություն ցուցադրեցինք: Ես շատ ուրախ եմ, որ հաղթեցինք խաղում, շատ կարևոր էր այս երեք միավորը վաստակելը, և, իհարկե, մենք բաց թողեցինք որոշ հնարավորություններ»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։























































