Դանիայի հավաքականի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգն ամփոփել է Եվրո-2024-ի խմբային փուլի Անգլիայի դեմ հանդիպման արդյունքը (1:1)։
«Երկրպագուները հիանալի էին, նրանք քեզ ստիպում էին զգալ, որ խաղում ես տանը: Անգլիան շատ լավ խաղացողներ ունի, և նրանք երկրորդ խաղակեսում թարմ էներգիա բերեցին ու փոխեցին խաղը: Մեզ հաջողվեց զսպել անգլիացի աստղային խաղացողներին, լավ էինք պատրաստված ու կազմակերպված։ Բոլոր նրանք, որոնք խաղադաշտ էին դուրս եկել, ունեին ճիշտ էներգիա: Սա է թիմային ոգին»,- Հոյբյերգի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։























































