Համացանցում հայտնվել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի առաջին լուսանկարը՝ Եվրո-2024-ի խմբային փուլի խաղում քթի վնասվածքից հետո՝ առանց վիրակապի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մբապեն կարող է բաց թողնել Եվրո 2024-ի խմբային փուլի բոլոր հանդիպումները։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Կիլիանին հաջողվել է խուսափել վիրահատությունից։
Եվրո 2024-ում Ֆրանսիայի հավաքականը հանդես է գալիս D խմբում։ Դեշամի թիմի մրցակիցներն են Ավստրիայի, Լեհաստանի և Հոլանդիայի հավաքականները։























































