Սերբիայի հավաքականը ժամանել է Սլովենիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպմանը՝ չնայած մրցաշարից դուրս գալու սպառնալիքներին։ Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը մարզադաշտ ժամանելու մասին հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ խմբային փուլի 2-րդ տուրի Սերբիայի և Սլովենիայի հավաքականների հանդիպումը կանցկացվի Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 17:00-ին:
Սլովենիայի և Սերբիայի հավաքականները Եվրո-2024-ի C խմբում խաղում են Անգլիայի և Դանիայի հետ։ 1-ին տուրում Սլովենիան ոչ-ոքի է խաղացել Դանիայի հետ՝ 1:1, իսկ Սերբիան 0:1 հաշվով պարտվել է բրիտանացիներին։























































