Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 2-րդ տուրում Ալբանիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո (2:2) կիսվել է B խմբում թիմի դիրքի մասին:
«Կվերլուծենք և կտեսնենք, թե ինչ կարելի է շտկել։ Իհարկե, մեզ չի գոհացնում, թե ինչպես ենք մտնում խաղի մեջ, և պետք է ինչ-որ բան փոխենք։ Այսօր մենք ցույց տվեցինք, որ գիտենք ինչպես վերադառնալ, ափսոս, որ նահանջեցինք և թույլ տվեցինք նրանց հավասարեցնել հաշիվը։
Մեզ համար իրավիճակը պարզ է՝ մեզ միայն հաղթանակ է պետք։ Մենք այլ տարբերակ չունենք, քան հաղթել Իտալիային։
Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել, բայց մենք պետք է ավելի լավ խաղանք»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում HRT-ն։