Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը 2024 թվականի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ խոսել է ազգային հավաքականի խաղի մասին։
«Մեր գործը պետք է լինի լավ խաղալը: Մենք պետք է նվազագույնի հասցնենք այն փուլերը, որոնցում խնդիրներ ունենք։ Մենք խաղերի ընթացքում շատ լավ պահեր ունենք, բայց դեռ կատարելագործվելու տեղ կա: Ես գիտեմ, թե ինչ ներուժ ունենք մեր թիմում։ Մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Կրոսի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։