Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ինքը ազգային հավաքականների մակարդակով գավաթների քաղց ունի։
«Իհարկե քաղցած եմ։ Դա է նպաստել հավաքական վերադառնալու որոշմանը։ Որովհետև ես ցանկանում եմ հաջողության հասնել և հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Եթե ես հնարավոր չհամարեի, ապա Գերմանիայի հավաքական վերադառնալու որոշում չէի կայացնի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրոսը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։