Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դեռ չի կարողանա օգնել ազգային թիմին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։
«Ցավոք, երեք շաբաթ անց նա դեռ պատրաստ չէ: Ֆրենկին նախկինում ունեցել է այս վնասվածքը, ուստի մենք պետք է մտածենք նրա առողջության մասին: Նրա ակումբը որոշեց ռիսկի դիմել, և սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք դրա համար»,- Կումանի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը կոճի վնասվածք էր ստացել ապրիլի վերջին և շարքից դուրս էր մնացել մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը։ Սակայն մայիսի 29-ին Հոլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակեց 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրանու վերջնական կազմը, որտեղ ընդգրկված էր դե Յոնգը։