Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի արդյունքների մասին իր ակնկալիքներով։
«Հույս ունեմ, որ Իսպանիայի հավաքականը կհասնի կիսաեզրափակիչ։
Եվրոպայի առաջնությունն ավելի բարդ մրցաշար է, քան Աշխարհի առաջնությունը, քանի որ այնտեղ մեծագույն թիմեր են խաղում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականը նույն խմբում կխաղա Խորվաթիայի, Իտալիայի և Ալբանիայի հետ։