«Տվենտեի» և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Միխալ Սադիլեկը բաց կթողնի Եվրո-2024-ը հեծանիվից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքի պատճառով։
Սադիլեկը ընդգրկվել էր Եվրո 2024-ի Չեխիայի վերջնական հայտացուցակում։
«Ցավոք, Սադիլեկը հեծանիվ վարելիս ընկավ և սրունքի վնասվածք ստացավ», — ասել է Չեխիայի հավաքականի մամուլի քարտուղար Պետր Շեդիվին: