Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին ընկերական խաղում Հյուսիսային Իռլանդիային (5:1) հաղթելուց հետո խոսել է սպասվող Եվրո-2024-ի մասին։ Այս խաղում Պեդրին դուբլի հեղինակ էր դարձել։
«Հաշվի առնելով առաջին գոլը՝ պարզ է, որ վնասվածքն անցյալում է: Ես ինձ հիանալի եմ զգում և իսկապես անհամբեր սպասում եմ Եվրո-2024-ի մեկնարկին»,- Պեդրիի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանիայի հավաքականը նույն խմբում կխաղա Խորվաթիայի, Իտալիայի և Ալբանիայի հետ։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայում։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։