«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է առաջիկա Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի առաջին համար լինելու մասին։
«Դարպասապահի դիրքի խնդիրը շատ լավ հայտնի է։ Բայց ոչ մի մարզիչ երբեք միանգամից երկու դարպասապահի դաշտ դուրս չի բերել։ Նման որոշումներ կայացնելը միշտ էլ դժվար է: Տեր Շտեգենը գիտի իրավիճակը։ Ես կասեի, որ ցավալի է, քանի որ նա համաշխարհային կարգի դարպասապահ է, որը հիանալի է խաղում: Բայց սա նույնպես մեր աշխատանքի մի մասն է»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Diario Gol-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Եվրոպայի առաջնության համար առաջին համար է ընտրել Մանուել Նոյերին։ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դժգոհ է այս որոշումից։