Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հույս ունի հաղթել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։
«Ցանկանում եմ հաղթել այս Եվրո-ում։ 2016-ը ինձ ցավ պատճառեց, մենք մոտ էինք (Ֆրանսիան պարտվեց Եվրո-2016-ի եզրափակիչում)։ Մեծ ցանկությամբ և ամբիցիաներով եմ սպասում Եվրո-2024-ին։ Խաղադաշտում գլխավորը միասնական թիմ լինելն է։ Մեզ պետք է շատ ուժեղ պաշտպանվենք, որպեսզի հնարավորինս հեռու գնանք»,- Գրիզմանի խոսքն է մեջբերել Foot Mercato-ն:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ֆրանսիայի հավաքականը խմբում կխաղա Ավստրիայի, Հոլանդիայի և Լեհաստանի հետ։