«Բարսելոնայի», «Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը բարձր է գնահատել Չավիի և Պեպ Գվարդիոլայի մարզչական աշխատանքը։
«Ես լավ հարաբերություններ ունեմ Չավիի հետ, նա շատ լավն է, և նրան վիճակված էր դառնալ «Բարսելոնայի» մարզիչը: Նա գիտի, թե ինչ է ասում և ինչ է անում: Ամենակարևորն այն է, թե ինչպես են կրթում ակադեմիայի երիտասարդներին։ 2-3 տարի հետո մենք, հավանաբար, կհիշենք, որ Չավին բերեց այս խաղացողներին, նրանք սկզբնական մակարդակում լավ աշխատանք են կատարում։ Չավին մեծ ներդրում ունի։
«Մանչեսթեր Սիթիի» չորրորդ անընդմեջ տիտղո՞սը. Անընդհատ հաղթելը շատ դժվար է, պետք է մրցել մեծ ակումբների հետ։ Ես հիանում եմ Գվարդիոլայով, նա հիանալի մարտավար է»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































